Չինաստանի արտգործնախարարը կգլխավորի ՄԱԿ ԱԽ նիստը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կգլխավորի ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ պաղեստինա-իսրայելյան հարցին նվիրված նիստը։

«Նոյեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հերթական նախագահը լինելով՝ Չինաստանը նոյեմբերի 29-ին կգումարի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստ պաղեստինա-իսրայելյան հարցի վերաբերյալ։ Վան Ին կմեկնի Նյու Յորք, որպեսզի նախագահի նիստում»,- տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ը։