Իսրայելը խախտել է հրադադարի համաձայնագիրը. հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը

Իսրայելը բազմիցս խախտել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը: Al Jazeera-ին այդ մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի լրատվամիջոցների հարցերով խորհրդական Թահեր ալ-Նունուն։

«Իսրայելական կողմը բազմիցս խախտել է պայմանավորվածությունը (հրադադարի մասին)… օկուպանտները խախտել են պայմանավորվածությունը՝ կրակ բացելով Գազայի հատվածի մեկից ավելի վայրերում, ինչը հանգեցրել է երկու մարդու մահվան», «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ իսրայելցիները չեն պահպանում համաձայնագրի դրույթները՝ կապված բեռնատարների մուտքի հետ։

«Եթե օկուպանտները հանձն չառնեն Գազայի հյուսիսային հատվածին օգնություն տրամադրելուն, դա կվտանգի ամբողջ համաձայնագիրը»,-ասել է ալ-Նունուն: