Մաշտոցի պողոտայի որոշ հատված մի քանի ժամ փակ կլինի

Այսօր ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանը ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը: