Ղարիբաշվիլին և Ալիևը քննարկել են «Միջին միջանցքը»

Միջին միջանցքը հետաքրքիր այլընտրանք է դառնում Եվրոպան և Ասիան կապող գոյություն ունեցող երթուղիներին, այդ մասին Բաքվում՝ Ալիևի հետ հանդիպմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին․

«Ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ մենք ակտիվորեն աշխատում ենք այդ միջանցքում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ և ուշադրություն ենք դարձնում ենթակառուցվածքի բարելավմանը, թողունակության ավելացմանը, ընթացակարգերի պարզեցմանը և միասնական սակագնային համակարգի ներդրմանը»,- նշել է Վրաստանի վարչապետը։