Իրաքի նախագահն այցելել է Հայաստանում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը այցելել է Հայաստանում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։
Նրան ուղեկցել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ով  Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարն է:

«Իրաքը հպարտ է, որ իր պատմության և մշակույթի մաս են կազմում եզդիներն ու հայերը։ Եզդիները ենթարկվել են ցեղասպանության, որը 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության շարունակությունն էր»,-ասել է նա։