Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշումը. Բելառուսի ԱԽՔ

Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում: Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ մի որոշում արգելափակված չէ։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համաձայնեցրել են բոլոր որոշումները (պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը-ԲԵԼՏԱ), հռչակագիրը: Սա նույնպես խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից, հարցերի լուծման հարցում, որոնք այժմ վստահված են Կազմակերպությանը»,- ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը։

Պատասխանելով ԲԵԼՏԱ-ի հարցին, թե որքան զգայուն է ՀԱՊԿ-ի համար հայկական կողմի բացակայությունը գագաթնաժողովում, նա ասել է. «Իհարկե, կուզենայի, որ այսօր ներկա լինեն բոլորը՝ և՛ պետությունների ղեկավարները, և՛ պատվիրակությունները։ Բայց ամենակարեւորն այն է, որ հայկական կողմը համաձայնել է բոլոր որոշումներին։ Բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, ըստ ամենայնի, թե ինչու են մեր հայ գործընկերներն այսօր որոշեցին չգալ Մինսկ»։

Սակայն Ալեքսանդր Վոլֆովիչը վստահ է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկություն չունի. «Սա սխալ է, սա առաջին հերթին հօգուտ Հայաստանի ժողովրդի և ի շահ երկրի չի»,- ընդգծել է ԱԽ պետքարտուղարը։