Արցախից բռնի տեղահանվածները երեք ամսվա կուտակված կենսաթոշակներն ու նպաստները կստանան միանվագ

Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշսկները Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձինք կստանան միանվագ։ Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նա նշեց, որ հնարավոր կլինի առանց նոր կենսաթոշակի նշանակման գործընթացների՝ վերականգնվեն կենսաթոշակներն ու նպաստները։

Նշենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Փոխնարարան ասաց, որ օրենքի ընդունումից հետո, կառավարության հաջորդ նիստին կընդունվեն համապատասխան ընթացակարգերը և դրանց հիման վրա Արցախից  բռնի տեղահանվածները կկարողնան դիմումներ կներկայացնեն։

Դ. Խաչատրյանն ասաց, որ դիմումները ներկայացնելու համար մշակվում է առցանց հարթակ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ դիմում գրելու և կենսաթոշակ ստանալու համար նախ և առաջ պետք է ունենալ Հայաստանի հասեցով հաշվառում։