Բրյուսելից նշում են՝ Բաքուն պետք է գործով ցույց տա, որ պատրաստակամ է շարունակել բանակցությունները

Բրյուսելից հայտարարում են՝ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, մինչդեռ Բաքուն այդ մասին հավաստիացումներից բացի պետք է նաև քայլեր ձեռնարկի՝ գործով ապացուցելու համար։

«Տպավորություն է, ասես Գրանադայի հանդիպումից հետո, որին Իլհամ Ալիևը չմասնակցեց, մենք կորցրել ենք հաջողության հասնելու պահը»,- «Ազատության» ադրբեջանական ծառայությանն այսօր ասել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Երեկ Ադրբեջանը հայտարարեց, թե չի ընդունում Միացյալ Նահանգների միջնորդությունը, բայց պատրաստ է շարունակել բանակցությունները բրյուսելյան ձևաչափով։ Բրյուսելից հայտարարում են՝ պատրաստ են օր առաջ հանդիպում կազմակերպել, սակայն առաջընթաց դեռ չկա։