Մերօրյա անտեսված հերոսներ․ Դավիթ Մամիկոնի Համբարյան

Դավիթը ծնվել է 2001թ սեպտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում։

2015թ ընտանիքը տեղափոխվել էր ՌԴ մշտական բնակության։ Սակայն 2019-ին ըմբշամարտիկը վերադառնում է Հայաստան` հայրենիքին պարտքը տալու: Մեծ ոգևորությամբ է իր ծառայությանը անցնում Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի Մատաղիսի զորամասում։ Մինչ այդ վերապատրաստվելով և ստանալով կրտսեր սերժանտի կոչում։

2020 թ-ի Սեպտեմբերի 25-ին Դավիթի ղեկավարած ջոկը բարձրանում է Թալիշի մ/դ֊երից մեկը հերթական մարտական հերթապահությունը ապահովելու նպատակով: Սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի ԶՈւ լայնածավալ պատերազմական հարձակման ժամանակ, թշնամին բազմաքանակ զինտեխնիկայի և կենդանի ուժի միջոցով հարձակողական գործողություն է ձեռնարկում մարտական դիրքի ուղղությամբ։ Կրտ. սերժանտ Դավիթ Համբարյանի հրամանով, 7 հոգուց բաղկացած ջոկը կացարանից դուրս է բերում զինամթերքը և տեղաբաշխելով կրակակետերում, պատրաստվում է երկարատև պաշտպանողական մարտի։ Ցավոք, թշնամու անհամաչափ ուժի դեմ մի քանի ժամ տևած պայքարի արդյունքում, դիրքը հայտնվում է շրջափակման մեջ: Դավիթը գնդացրի կրակով խոչընդոտում է թշնամու ներթափանցումը դիրք` թշնամուն պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստ:

Մի քանի ժամ տևած Կատաղի և անզիջում մարտից հետո Դավիթ Համբարյանը զոհվում է ականանետի ականի պայթունից, ստանալով բեկորային մահացու վիրավորում:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Անձնուրաց պաշտպան» մեդալով։

Փառք քեզ հերոս…

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից