ՔՊ-ն և «Հայաստան»-ը նոր պատգամավորներ ունեն

ԱԺ հերթական նիստում այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Տիգրան Պարսիլյանը և «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին իրենց պարտավորությունները:

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունում մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվանից հետո։ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։

Իսկ Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել, քանի որ «Հայաստան» խմբակցությունից մանդատը դրել է Արմեն Չարչյանը: