Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկում է առաքելություն ուղարկել Հայաստան

Մինչև Երևանից կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով, Բաքվից էլ հորդորել են առաքելություն ուղարկել Հայաստան, գրում է «Ազատությունը»։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Փարիզում հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա կոչ է արել առաքելություն ուղարկել Հայաստան՝ փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը։

Ադրբեջանի փոխնախարարը նաև անհիմն է որակել Հայաստանի հայտարարությունները Արցախիի մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ գտնվելու մասին։

«Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում», – ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։

Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է, նշել էր նախարարը։