Իրանի արտգործնախարարը հայտարարել է Մերձավոր Արևելքում պատերազմի մասշտաբների անխուսափելի ընդլայնման մասին

Գազայի դեմ իսրայելական ռազմական գործողությունների աճող ինտենսիվության պատճառով պաղեստինա-իսրայելական հակամարտության մասշտաբների ընդլայնումն անխուսափելի է, Կատարի իր գործընկեր Մուհամմեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Գազայի խաղաղ բնակչության դեմ պատերազմի աճող ինտենսիվության պատճառով պատերազմի մասշտաբների ընդլայնումն այժմ անխուսափելի է դարձել», – Աբդոլլահյանի խոսքերը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը: