Ավետիք Իշխանյանին ՔԿ-ն ծանուցագիր է հանձնել իր կողմից կատարված ֆեյսբուքյան գրառման առնչությամբ որպես վկա հարցաքննվելու համար. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին վերջապես հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը, որով նա կանչվում է հարցաքննության՝ որպես … վկա։

Փաստորեն, վկա Ավետիք Իշխանյանից քննչական մարմինը փորձելու է պարզել, թե՝

– ի՞նչ հանգամանքներում է Ավետիք Իշխանյան անունով ոմն օգտատեր իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 19-ին գրել «մահ դավաճաններին»

– արդյո՞ք վկա Ավետիք Իշխանյանը ճանաչում է օգտատեր Ավետիք Իշխանյանին և ինչպե՞ս կարող է նրան բնութագրել

– ո՞վ կարող է դրդած լինել օգտատեր Իշխանյանին՝ գրելու «մահ դավաճաններին»։

Ենթադրում եմ՝ այս հարցերի շուրջ է հարցաքննվելու վկա Իշխանյանը»։