Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Աստանայում

Նոյեմբերի 3-ին Աստանայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Նշենք, որ Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների հոբելյանական՝ 10-րդ գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները։