Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։

Կենտրոն վարչական շրջանում ղեկավար է նշանակվել Սամվել Ղուկասյանը։

Նոր Նորք վարչական շրջանում՝ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ավանում՝ Վահե Հակոբյանը։ Քանաքեռ-Զեյթունում՝ Արտակ Հովակիմյանը։ ՆորքՄարաշ վարչական շրջանում՝ Միքայել Օհանյանը։