Այսօր Նարեկ Մալյանի անունից գանգատ եմ ներկայացրել ՄԻԵԴ. փաստաբան

Այսօր Նարեկ Մալյանի անունից գանգատ եմ ներկայացրել ՄԻԵԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել եմ գանգատ Նարեկ Մալյանի անունից, կապված 2019 թվականի մարտի 04-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ:

Հիշեցնեմ, որ Նարեկի վրա հարձակվել էին և փորձել առևանգել սորոսական Ռեստարտ կազմակերպության անդամները, ովքեր նպատակ էին հետապնդում վրեժխնդիր լինելու Մալյանից՝ նրանց հասցեին հնչեցված հայտարարությունների պատճառով:

Հայտարարությունների հիմքում Ն.Մալյանը դրել էր այն հանգամանքը, որ կոնկրետ այդ սորոսական կառույցը ամեն ինչ անում էր Հայկական բանակը կազմաքանդելու համար: Ինչպես տեսանք, Ռեստարտը հաջողել է, իսկ Նարեկը հիմա կալանավայրում է:

Հիշեցնեմ, որ սորոսականներին ապօրինաբար արդարացրել էր հետագայում ապօրինաբար պաշտոնից ազատված դատավոր Դավիթ Հարությունյանը»,- գրել է նա: