Երեխաների 98%-ը հանճար է ծնվում. ՆԱՍԱ-ի հետազոտության արդյունքը ցնցել է ոչ միայն ՆԱՍԱ-ի պատվիրատուներին, այլև հենց հոգեբաններին

TEDxTuscon ալիքին տված աղմկահարույց հարցազրույցում դոկտոր Ջորջ Լանդը (George Land) լսարանին պատմել է ստեղծագործական թեստերի ցնցող արդյունքների մասին, որոնք նա և իր թիմը մշակել են ՆԱՍԱ-ի հատուկ նախագծի շրջանակներում:

Հոգեբանների թիմի խնդիրն էր մշակել թեստ, որը թույլ է տալիս գնահատել և չափել նախադպրոցական տարիքի երեխաների ստեղծագործական ներուժը:

Ստացված արդյունքը ցնցել է ոչ միայն ՆԱՍԱ-ի պատվիրատուներին, այլև հենց հոգեբաններին։ Ընդհանուր առմամբ, թեստը երեխաներին առաջարկել է իրենց համար հասկանալի տարբեր խնդիրներ՝ առաջարկելով դրանք լուծել այս կամ այն կերպ:

Թեստն անցկացվել է 4-5 տարեկան 1600 երեխայի հետ։ Գիտնականները պատրաստ էին շատ բաների, սակայն այն, ինչ նրանք հայտնաբերեցին, նրանց շփոթության մեջ է գցել։ Պարզվել է, որ երեխաների 98 %-ը հայտնվել են բարձրագույն կատեգորիայի մեջ, որը հոգեբանները համարում են «հանճարեղ»:

Քանի որ հանճարների «98%-ը» ՆԱՍԱ-ին թվացել է աներևակայելի թիվ, թեստը մերժվել է որպես սխալ: Այնուամենայնիվ, մշակողները չեն հանձնվել և նույն թեստն անցկացրել են նույն երեխաների մասնակցությամբ, բայց արդեն այն ժամանակ, երբ երեխաները դարձել են 10 տարեկան: Այս անգամ երեխաների միայն 30%-ն է հայտնվել «հանճարեղ երևակայություն» կատեգորիայում։

Արդյունքն այնքան տարօրինակ էր, որ ՆԱՍԱ-ն կրկին հետաքրքրվել է և նույն թեստը անցկացրել է նույն երեխաների վրա, բայց արդեն 15 տարեկան հասակում: Նրանց մեջ հանճարների թիվը 12% -ից պակաս է եղել:

Հաջորդ 5 տարիներին ՆԱՍԱ-ն չի սպասել և փոքր-ինչ խախտել է փորձի մաքրությունը՝ մեծահասակների պատահական խմբի թեստի ենթարկելով։ Մեծահասակների շրջանում հանճարի տոկոսն իջել է մինչև 2:

Այս տվյալների հիման վրա Gavin Nascimento-ն մանրամասն գիտական հրապարակում է կատարել, որի էությունը հետևյալն է.

«Դպրոցական համակարգը, քոլեջները և բարձրագույն կրթությունը աստիճանաբար զրկում են աճող մարդուն բնորոշ ստեղծագործական հանճարեղությունից»:

Եվ հիմա ի՞նչ պետք է անենք բոլորս: Կարո՞ղ ենք վերականգնել մեր ստեղծագործական ներուժը:

Դոկտոր Ջորջ Լանդը (George Land) նշում է, որ, չնայած գիտակցության մեջ գտնվող բլոկներին, մենք շարունակում ենք մեր ամբողջ կյանքը մնալ այդ հանճարեղ 98 տոկոսը: Հիմնական բանը հասկանալն է, թե ինչպես է աշխատում այս ճնշող համակարգը և ինչպես շրջանցել այն:

Ջորջ  Լանդը բացատրում է, որ մեզանից յուրաքանչյուրին բնորոշ է մտածողության երկու տեսակ՝ կոնվերգենտ (Convergent thinking) և տարամիտ դիվերգենտ (Divergent thinking):

Կոնվերգենտ մտածողությունը (Convergent thinking) ակտիվորեն զարգանում է դպրոցում՝ պահանջելով միանշանակ ճիշտ պատասխան՝ հաշվի չառնելով ստեղծագործական լուծումներն ու նորարարական մոտեցումները: Կոնվերգենտ մտածելակերպ ունեցող մարդիկ հակված են գործել հստակ սխեմայով, փուլերով և կառուցվածքով: Հիշում եք, թե ինչպես էիք լուծում մաթեմատիկայի խնդիրները: Մանկավարժական կրթական համակարգը պահանջում էր, որ դուք ոչ միայն գտնեք միակ ճիշտ պատասխանը, այլև տրամադրեք լուծման հստակ ալգորիթմ: Հաշվի է առնվել նաև արագությունը, կանոնների պահպանումը և դրանցով գործելու ունակությունը։

Տարամիտդիվերգենտ մտածողությունը (Divergent thinking) բոլորովին հակառակ տեսակ է, որը ենթադրում է ստեղծագործական մոտեցում և պատասխանների բազմաթիվ տարբերակներ, և բոլորովին անսպասելի և օրիգինալ: Ի դեպ, այս եզրույթը նույնիսկ օգտագործվել է «Դիվերգենտ» (Дивергент, Divergent)  ֆիլմում, որը պատմում է այն մասին, թե ինչով ձեռնտու չեն և վտանգավոր են այն մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում և տարբերվում են մյուսներից: Տարամիտ մտածողության միջոցով մենք կարող ենք վարկածներ կառուցել և միացնել դեդուկտիվ մտածողության ոճը, վերլուծել և դասակարգել ստացված տեղեկատվությունը: