Ֆրանսիան ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների տվյալներով բազա է ձեռք բերել. Ֆրանսիայի մշակույթի նախարար

Մենք պաշտոնական հայց ենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերել թույլտվություն՝ ֆիզիկապես այցելել Լեռնային Ղարաբաղի տարածքները և արձանագրել բոլոր այն պատմամշակութային արժեքները, որոնք հայկական են, որպեսզի նույնականացնենք. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին։

Նախարարը նշեց, որ այսօր իր պատվիրակության կազմում ՀՀ-ում է գտնվում նաև Վալերի Ֆրելանը, որը հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենն է։ «ԱԼԻՖ ընկերությունը կարողացել է  արբանյակային տարբեր պատկերներ լուսանկարել, և արդեն գոյացել է տվյալների բազան,  այն ամենի մասին՝ ինչ է մնացել և ինչ վիճակում է գտնվում, այսինքն՝ նմուշների աղավաղված վիճակը։ Ֆրանսիան ԱԼԻՖ-ի օգնությամբ դա ի կատար է ածել», – ասաց նա։