Միշուստինը ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապերի ամրապնդումն անվանել է անվերապահ առաջնահերթություն

Անկախ Պետությունների Համագործակցության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության ընդլայնումը կարևորագույն առաջնահերթություն է Ռուսաստանի համար։ Այն կարող է բարձրացնել տարածաշրջանի կայունությունն արտաքին մարտահրավերների հանդեպ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական միության միջխորհրդարանական խորհրդում (ընդլայնված կազմով)՝ ՌԴ վարչապետն ասել է. «Անվերապահ առաջնահերթություն ենք համարում ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապերի ամրապնդումը։ Այն կբարձրացնի տարածաշրջանի կայունությունն արտաքին մարտահրավերների հանդեպ, կբացահայտի մեր երկրների տնտեսական, առևտրային և ներդրումային պոտենցիալը»։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը 2023 թ. նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Միշուստինի խոսքով՝ միավորման կարևոր խնդիրներից մեկը տեխնոլոգիական ինքնիշխանության և ընդհանուր արդյունաբերական բազայի ամրապնդումն է տնտեսության կարևոր ճյուղերում։ Նա նշել է, որ գարնանը փոփոխություններ են կատարվել միության մասին պայմանագրում, որոնք նախատեսում են արդյունաբերական կոոպերացիային աջակցման վերազգային մեխանիզմ։ «Պետք է սուբսիդավորել այդպիսի նախագծերը արդեն հաջորդ տարվանից»,- առաջարկել է նա։