18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը ազատ կարձակվի

Արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանը, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, ազատ կարձակվի։

«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։