«ՌեԱնիմանիա» փառատոնի հետահայաց ծրագիրը նվիրված է հայկականի անիմացիային

Երևանում շարունակվում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնը։ Փառատոնը նվիրված է հայկական անիմացիայի 85 և հայ կինոյի 100-ամյակներին։

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի փառատոնի շրջանակում հետահայաց ծրագիրը՝ Ռետրոսպեկտիվը, նվիրված է հայկականի անիմացիայի ինչպես անցյալին, այպես էլ ներկային։

Ռետրոսպեկտիվի շրջանակում ցուցադրվելու են հայկական անիմացիոն ժառանգության ակունքներում կանգնած լավագույն արտիստներից վեցի ֆիլմերը, որից հետո՝ նրանց հետնորդների ֆիլմերը։

Բոլոր ցուցադրությունները լինելու են ԹՈՒՄՈ կենտրոնում՝ ժամը 16:00-17:00:
Մուտքն ազատ է։

23.10, Լև Ատամանովի՝ Մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

24.10, Ի հիշատակ  Վալենտին Պոտպոմոգովի՝ Նկարրիչ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր

25.10, Ի հիշատակ  Ռաֆայել Բաբայանի՝ Թատերական նկարիչ, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ

26.10, Ի հիշատակ Ստեփան Անդրանիկյանի՝ անիմատոր

27.10, Ի հիշատակ Ռոբերտ Սահակյանցի՝ Անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, ՀՀ ժողովրդական արտիստ

28.10, Ի հիշատակ Յուրա Մուրադյանի՝ անիմացիոն ռեժիսոր

Յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո լինելու է քննարկում, որը վարելու է արվեստաբան Անի Սարդարյանը: