2018-ից հետո պաշտոնաթող վարչապետը և նրա ընտանիքը կկարողանան օգտվել օդանավակայանի հատուկ սրահից

Ազգային ժողովի նիստում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը հարակցի զեկուցող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հայտնեց, որ հանձնաժողովը մեկ փոփոխություն է ավելացրել։

«Օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը և նրա ընտանիքը»,- ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ այս կարգավորումը վերաբերում է  միայն 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետներին։