Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում, որը կրկին փաթեթավորված է շանտաժի էլեմենտներով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0VTBUqrSc9B7nk9Ao2nqquQcJmY2pn2B9e2xgENdwmfpDZMTc558TNxaKik7Es9cYl

«Արցախում տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիան, որը ողբերգությամբ ավարտվեց, ոչ միայն չի փակել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, այլ նոր հավակնություններ է ի հայտ բերել:

Հայաստանյան իշխանության կեղծ քարոզչական ուղղություններից մեկն այն էր, թե Արցախն Ադրբեջանին հանձնելով իրենք ապահովում են հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Սակայն, ինչպես և սպասելի էր, իշխանության` Արցախի հանձնման պայմանները կատարելուց հետո, Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում, որը կրկին փաթեթավորված է շանտաժի էլեմենտներով»։