Փաշինյանի հետ կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վրա․ Զելենսկի

«Մեր առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հետ կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և ազգերի հետ բարեկամական հարաբերություններով»,–X–ի իր միկրոբլոկում գրել է Ուկրաինայի նախագահը։

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծեր։