Բրյուսելը «ցնցված է» Լեռնային Ղարաբաղում ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից. Շառլ Միշել

Բրյուսելը «ցնցված» է [Լեռնային Ղարաբաղում] ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Նա հավելել է, որ Ալիևի հետ հեռախոսով խոսել է երկու օր առաջ։ Միշելի խոսքով՝ զրույցի ընթացքում Ալիևը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։