Հոկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, աղոթքի հատուկ կարգ կկատարվի Արցախի համար

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այդ օրը դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում, ժամը 10:30-ին։ Տեղեկացնում է Մայր Աթոռը:

Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Հրապարակվել է թեմեր տարվող մասունքների, սրբությունների ցանկը: