ՌԴ խաղաղապահներն ուտելիք և բենզին են բաժանում արցախցիներին

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երկայնքով 12 տոննա մթերք և վառելիք է տրամադրվել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ասվում է Արցախում խաղաղապահ առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում է 117 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 50 երեխա, որոնք ներկայումս հնարավորություն չունեն վերադառնալու իրենց տները: