Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ․ Իվանիշվիլի

Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ։ Այս մասին հայտարարել է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը և 2030 թվականին կդառնանք Եվրամիության անդամ»,- նշել է Իվանիշվիլին: