Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է վերջինիս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Երևանի Առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։