Արթուր Խաչիկյանը միացել է Սուրեն Պետրոսյանի հացադուլին

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը միացել է Գարեգին Նժդեհի արձանի դիմաց հացադուլ իրականացնող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանինի ակցիային։

«Միանում եմ Նժդեհի արձանի մոտ հացադուլ անող Սուրեն Պետրոսյանին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն իր աջակիցների հետ հացադուլ է հայտարարել: Պահանջում են, որ հանուն Հայաստանի և Արցախի փրկության համախմբվեն հոգևոր դասը, մտավորականներն ու քաղաքական գործիչները։