Զախարովան ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին սպառնացել է «ջախջախիչ հարվածով»

Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման։ Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է rbc.ru-ն:

Նա ասել է, որ Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի «ուղղակի և անպատկառ աջակցությամբ»:

Դիվանագետն ընդգծել է, որ Արևմուտքի ցանկացած ագրեսիվ գործողություն պատասխան ջախջախիչ հարված է ստանալու։

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան ավելի վաղ սոցցանցում կամուրջների լուսանկարներով գրառում է հրապարակել։ «Կերչի կամուրջներ» մակագրության տակ դատարկ նկար էր։ Այսպիսով, Կիսլիցան ակնարկել է, որ Ղրիմի կամուրջը կարող է անհետանալ: