«Արա մի խեղդի, վատացել է էրեխեն». ոստիկանները խեղդելով բերման են ենթարկում անչափահասի (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում մի քանի ոստիկաններ ուժ գործադրելով բերման ենթարկեցին անչափահաս տղայի՝ գրեթե խեղդելով նրան:

«Խի՞ ես խեղդում, արա, մի խեղդի»,- գոռում էին ակցիայի մասնակիցները, սակայն ոստիկանները քարշ տալով տանում էին նրան՝ սեղմելով վիզը:

Կանայք փորձում են երիտասարդին ազատել ոստիկանների ձեռքից, սակայն նրանք շարունակում են երեխային քաշելով տանել։ «Արա մի խեղդի, վատացել է էրեխեն»,- գոռում է մեկ այլ ցուցարար։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ, փակվել են տարբեր ճանապարհներ։  Կան տասնյակ բերման ենթարկված քաղաքացիներ։

NEWS.am-ի տեսանյութը