Անհայտ համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ հնարավոր է եղել կապի հաստատում ու շրջափակումից անվտանգ դուրս բերում

Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է` զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև` վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը:

Երեկվա ընթացքում հնարավոր է եղել շուրջ 7-8 տասնյակ` մինչև այս պահը անհայտ համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից անվտանգ դուրս բերումը:

Վերջին գործողությունների հետևանքով եղել են շրջափակման մեջ գտնվող դիրքեր, որտեղից մեր զինծառայողներին բանակցությունների միջոցով դուրս են բերվել:

 Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից