Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին

ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին»,- գրել է Զաքարյանը։

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» podcast–ի համահեղինակ-վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ են արձակվել։ 

Ավելի վաղ ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։

Նրանց մեղադրանք էր առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։