Քաղաքացիները փակել են Գավառ-Սևան մայրուղին՝ Նորատուսի հատվածում

Քաղաքացիները փակել են Գավառ-Սևան մայրուղին՝ Նորատուսի հատվածում։ Նրանք մարդատար ու բեռնատար մեքենաներով փակել են մայրուղին՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաք Երևանում։ Քաղաքացիները պարբերաբար փակում են փողոցներ, միաժամանակ բողոքի ակցիա է տեղի ունենում կառավարության շենքի դիմաց։

Քաղաքացիները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև ՀՀ իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին: