Հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից․ Բագրատ Սրբազանն՝ արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «հարկ վճարելու» հայտարարությանը
Հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը, հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Հետխորհրդային բոլոր երկրներում մինչև այսօր էլ, պետությունը եկեղեցուն որոշակի մեծ թվով գումարներ վճարում է՝ ի հատուցումն խորհրդային ժամանակ կրած բոլոր զրկանքների։
Միակ եկեղեցին հայ եկեղեցին է, որ մի լումա անգամ չի ստացել իր իսկ ցանկությամբ, որպեսզի պետությանը որևէ կերպով վնաս չհասցնի, հանձն առնելով բոլոր իր առաքելությունը, գործունեությունը, կարիքները հոգալ այսպես կոչված սեփական ջանքերով, առանց փորձելու բեռ լինել պետության վրա։
Հատուցման պահանջ պետք է դնել այս մարդկանց առջև։
19-րդ դարի եկեղեցիներ ունենք, որոնց բռնագրավված են, ավերակների են վերածված, հայ եկեղեցու գույքը, հոգևոր մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն, այն տեսքով, ինչ տեսքով իրենք բռնագրավել են։
Մենք հարկերը վճարում ենք, որ դուք գնաք պարգևավճար ստանաք»,-հայտարարել է նա։