Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարում է. 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում

Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են:

Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանն առաջարկում էր եկեղեցին հարկային դաշտ մտցնել․․․