Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ 2-րդ շարասյունը. ՌԴ խաղաղապահներ (լուսանկարներ)

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ առաջին բեռնատարներն անցել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և այժմ գտնվում են Ստեփանակերտում. ներկայում բեռնաթափումէ  իրականացվում Կրամիր խաչի միջազգային կոմիտեի պահեստում. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել են ՌԴ խաղաղապահները:

«Բեռը ներառում է մանկական տակդիրներ, ներարկման փաթեթներ և բժշկական իրեր: Ներկայումս, ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ երկրորդ շարասյունը, որն առաջինին զուգահեռ անցել է կամրջի «Լաչին» անցակետով։ Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ սկսել մարդասիրական օգնության մատակարարումը», -ասվում է հրապարակման մեջ:

Առավոտյան հաղորդվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։ Այս մասին Х-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։