Ձեր վարած խայտառակ քաղաքականությունն է սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը

«Չեմ կարող վստահաբար պնդել, թե ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն ու անհատներն են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ջատագովներ»,- ասում է Արարատ Միրզոյանը:

Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբեկտությունը լիմոնի պես ճզմած իշխանությո՞ւնն է որոշում քաղաքական ուժերի որակը:

Էս ի՞նչ խայտառակություն է. դու ո՞վ ես, որ քո վրա վերցնես դատական մարմնի կամ իրավապահ մարմինների ֆունկցիա ու նման անպատասխանատու գնահատական հնչեցնես:

Եթե Միրզոյանը կամ ՔՊ այլ ֆունկցիոներ փաստերով չապացուցեն, որ ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժեր գործում են Հայաստանի ինքնիշխանության դեմ, ապա սովորական շառլատան են:

Այ ընկեր ջան, վերջապես ձեր վարած խայտառակ արտաքին քաղաքականությունն է սպառնում Հայաստանի ոչ միայն ինքնիշխանությանը, այլ գոյությանը:

 Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից