Էրդողանը նոր դեսպաններ է նշանակել 5 երկրում՝ այդ թվում Ռուսաստանում և Ուկրաինայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել 5 երկրում նշանակել նոր դեսպաններ։ Ընդունված որոշման համաձայն՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թանժու Բիլգիչը, ով 2016-2021-ին եղել է Բելգրադում Թուրքիայի դեսպանը, այնուհետև կրկին զբաղեցրել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»:

Կիևում  դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Մուստաֆա Լևենտ Բիլգենը, ով 2011-2014-ին եղել է Նյու Յորքում հյուպատոս, իսկ 2014-2016-ին եղել է Աբու Դաբիում դեսպան։ Նա 2018-2019-ին զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խորհրդական։

Վարշավայի նորանշանակ դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Ռաուֆ Ալփ Դենքթաշը,  Մարրոկոյի մայրաքաղաք Ռաբաթում դեսպան է նշանակվել Մուստաֆա Իլքեր Քըլըչը, իսկ Բուջումբուրայում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը կղեկավարի նորանշանակ դեսպան Ալփ Իշըքլըն։