Զաքիր Հասանովը Իրանի ԳՇ պետին ասել է, թե որևէ հավակնություն չունեն հարևանների տարածքի նկատմամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ադրբեջանը միջազգային սկզբունքներին համաձայն՝ հավատարիմ է պետությունների ինքնիշխանության իրավունքի նկատմամբ, և որևէ հավակնություն չունի իր հարևանների տարածքի նկատմամբ»: Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

Հեռախոսազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պատվիրակություն ուղարկելու և Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստն անցկացնելու համար, առաջարկել է երկու երկրների զինված ուժերի միջև համատեղ վարժանքներ անցկացնել։

Այս հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-մայոր Բաղերին, բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատվիրակության նկատմամբ լավ ընդունելությունը, հերքել է որոշ ԶԼՄ-ներում հրապարակված լուրերը Ադրբեջանի հետ սահմանին ռազմական ուժեր տեղակայելու և ուժեղացնելու մասին՝ նշելով. «Բարեբախտաբար, լավ անվտանգություն է հաստատված երկու երկրների ընդհանուր սահմաններում»։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է նաև Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը այս տարածաշրջանում հակամարտության կարգավորման հարցում ցանկացած օգնության համար։

Կողմերը նաև իրենց անհամաձայնությունն են արտահայտել տարածաշրջանային հարցերում օտար երկրների ներկայությանն ու միջամտությանը։

Հեռախոսազրույցի ավարտին Ադրբեջանի պաշտպանության նախարարը գեներալ-մայոր Բաղերիին հրավիրել է այցելել Ադրբեջան։