Դարակազմիկ պահ. Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները՝ Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպման մասին

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը նշանակալի իրադարձություն են անվանել:

Լրատվամիջոցները նշում է, որ Կիմ Չեն Ընի այցը ՌԴ անցել է նշանակալի և ռուս-կորեական հարաբերությունների զարգացման գործում կարևոր ժամանակաշրջանում, իսկ բանակցությունները ոգեշնչվել են արդար պայքար ինքնուրույնության համար և իմպերիալիստների դեմ: