Նման քայլերը ոչ բարեկամական ենք համարում. Զախարովան Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին

Տառացիորեն վերջերս ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոք է ներկայացվել մի շարք «ոչ բարեկամական» գործողությունների մասին, որոնք, ցավոք, նախաձեռնել է պաշտոնական Երևանը, և դրանց մեջ նշվել է հենց այն, ինչի մասին դուք ասում եք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար, որը Հռոմի ստատուտն ուղարկել է երկրի խորհրդարանի վավերացմանը։

«Մենք մեր որակումը տվել ենք։ Իսկ Երևանի մոտիվացիան պետք է, այնուամենայնիվ, որակվի, բացատրվի և պարզաբանվի հայկական կողմից, ոչ թե մեր։ Ինչի՞ համար են անում, ինչո՞ւ։ Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները, բայց մենք նման քայլերը ոչ բարեկամական ենք համարում, ինչի մասին քանիցս խոսել ենք մեր հայ գործընկերների, բարեկամների հետ երկկողմ ալիքներով։ Բայց մի ինչ-որ փուլում սկսեցինք խոսել հրապարակային ձևով, որովհետև հարցերն ավելի ու ավելի շատ են։ Որովհետև դա պարզապես մեկ քայլ չէ, որը հայկական կողմն ակնհայտ հասկանում է, որ մեզ մոտ առաջ կբերի արդարացի հարցեր, դա նման քայլերի մի ամբողջ համալիր է, և՛ դեսպանին կանչելու ընթացքում, և՛ մեր գործողությունների պարզաբանման ընթացքում մենք այդ մասին ասել ենք, այդ թվում հրապարակայնորեն»,- նշել է Զախարովան։