Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում․ նոր նախագահի ընտրություն է

Արցախի Հանրապետության ԱԺ-ն Արցախի նոր նախագահ ընտրելու հարցով փակ նիստ է անցկացնում։

Նախագահի միակ թեկնածուն ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանն է, որին միաձայն առաջադրել են Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։