Արցախում պատերազմի շունչը հասել է մեր պաշտպաների քիմքին, իսկ մի խումբ մարդիկ նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն մի քանի օր է Արցախում պատերազմի («հակաահաբեկչական» գործողության տեսքով) շունչը հասել է Արցախի մեր պաշտպաների քիմքին, որոնք այն զգում են յուրաքանչյուր վարկյան, իսկ մի խումբ մարդիք, որոնք տարիներ ի վեր երկպառակություն են մտցրել հանրության մեջ՝ կեղծ ու մտածածին թեզեր և հերյուրանքներ տարածելով, այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն:

Սիրելի արցախցիներ, կոչ եմ անում՝ լինել խոհեմ և զգոն, չտրվել այդ մարդկանց սին խոստումներին ու սադրանքներին դրանով էլ ավելի բարդացնելով ստեղծված ծանր, բարդ ու վատթարագույն իրավիճակը»: