Ավինյանի օգտին՝ 16.3%, Մարությանի՝ 11.8%, Թևանյանի՝ 5,1%, Թանդիլյանի՝ 3.8%. «Գելափի» հարցման արդյունքները

Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտները շարունակում են մնալ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը. սա են ցույց տալիս 800 երևանցիների շրջանում անցկացված հարցումները։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով սեպտեմբերի 5-6–ն անցկացված հարցումները։

Այսպիսով` հարցման մասնակիցների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության (Արտակ Գալստյան), 3,8 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցության (Մանե Թանդիլյան), 3,3 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության (Դավիթ Խաժակյան), 2,7 տոկոսը` «Հաղթանակ» կուսակցության (Վիկտոր Մնացականյան) օգտին։

Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 20 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։