Զելենսկայան շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին

Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան X-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել երեկ Կիևում տեղի ունեցած առաջին տիկնանց և ջենթլմենների ֆորումի պանելային քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

ՀՀ վարչապետի տիկինը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։