Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի դիրքերի ուղղությամբ․ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական  դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: