Աննա Հակոբյանը Կիևում հանդիպել է Վլադիմիր Զելենսկուն

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա տիկնոջ՝ Օլենա Զելենսկայայի հետ հանդիպումից։

Աննա Հակոբյանը ողջունել է Զելենսկուն և սեղմել նրա ձեռքը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը Կիևում է, որտեղ մասնակցում է «Առաջին տիկնանց և ամուսինների» գագաթնաժողովին։