Սևանա լճում կանցկացվի «Նեպտունի տոն» փառատոնը

Սեպտեմբերի 9-ին Սևանա լճում՝ Արտանիշում (Armenian camp) կանցկացվի «Նեպտունի տոն» (ջրային գործունեության) փառատոնը: Միջոցառումը կանցկացվի «Ոգու առագաստներ» ներառական առագաստային ճամբարի շրջանակում: Կազմակերպիչներն են «Սպիտակ ձեռնափայտ» ԻՈԱԿ-ը (Ռուսաստան)` «Ռոսատոմ» պետկորպորացիայի աջակցությամբ:

Նախագծի գործընկերներն են «Ռոսսոտրուդնիչեստվո» Անկախ Պետությունների Համագործակցության հարցերով դաշնային գործակալությունը, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալությունը, Armenian camp-ը (Հայաստան), Հայկական ԱԷԿ-ը, Վինգեյթի անվան ինստիտուտը (Իսրայել), հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիան (Հայաստան) և այլք:

Փառատոնին կմասնակցեն 8 երկրների ներկայացուցիչներ ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելգիայից, Իսրայելից, Ֆրանսիայից, Լատվիայից, Նիգերիայից և Ղազախստանից, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև նախագծի պատմության մեջ առաջին անգամ սոցիալ-մշակութային ու սպորտային միջոցառումներ կանցկացվեն «արծաթե» և բժիշկ-կամավորների մասնակցությամբ։